Լրահոս

14.02.2012 08:45


Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ

Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների ճակատագրեր շարունակում են մնալ անհայտ

      Չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ձևավորվել, սակայն անօթևան ընտանիքներին, ՀՀ կառավարության` աղետի գոտու բնակարանային շինարարությունը և բնակբաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներով, հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե` եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել, այդ դեպքում պակասեցվում է նաև սենյակների թիվը):

    Այդ իսկ պատճառով նախորդ տարիներին բնակարաններ ստացած հարյուրավոր բազմանդամ ընտանիքներ կիսվել են և շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում:

  Այսօր մենք այցելեցինք նման` պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, անօթևանի կարգավիճակից զրկված, Գյումրու Մանուշյան 231/447 տնակի բնակիչ Ավետիսյանների ընտանիքին: Ընտանիքի հայրը` Արամը երկրորդ կարգի հաշմանդամ է ունի երեք անչափահաս երեխաներ: Տարիներ առաջ նրանց 11 անձից բաղակացած ընտանիքին հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Նրա եղբոր 5 անձից բաղկացած ընտանիքը տեղափոխվել է բնակվելու նոր բնակարանում, իսկ իրենք 7 անձով շարունակում են բնակվել տնակում:

  Մի հարցում նրանց ընտանիքի բախտը բերել էր, նախորդ ամիս արտերկրից Գյումրի ժամանած մեր հայրենակիցներից մեկը տեսնելով տնակային պայմաններում բնակվողների ծանր վիճակը մի շարք ընտանիքների, այդ թվում նրանց մեկական խորանադ մետր վառելափայտ էր նվիրել: Ի դեպ նշենք, որ երկրորդ շաբաթն է ինչ Գյումրիում սաստիկ ցրտեր են, գիշերային ժամերին ջերմաստիճանը ցածր է -25-ից:
Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում

http://youtu.be/Mg4WsS3KXu8

Այս խորագրի վերջին նյութերը